Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սնոուդենը բարձր գին վճարեց աշխարհը խառնելու դիմաց

Սնոուդենը բարձր գին վճարեց աշխարհը խառնելու դիմաց
15.11.2013 | 12:44

ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող էր ԶԼՄ-ներին փոխանցել մինչև 200 հազար փաստաթուղթ: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Սա իրականում շատ մեծ թիվ է, որը կարող է բացահայտել ԱՄՆ-ի` այլ երկրների նկատմամբ վարած քաղաքականության շատ մանրամասներ: Սնոուդենի բացահայտումներից աշխարհի տարբեր երկրների և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների փոփոխություններ գրանցվեցին, նրանցից շատերը փորձեցին վերանայել իրենց վստահության չափաբաժինը ԱՄՆ-ի հետ բարեկամական շփումների դաշտում: Ո՞վ է իրականում Սնոուդենը, ով համարձակություն ունեցավ նոր փոխհարաբերությունների սահմանման անհրաժեշտության յուրօրինակ կոչ հղել աշխարհին: Իսկապե՞ս նա մարդու իրավունքների պաշտպան է, ինչպես ինքն է ներկայանում, թե՞ նրա հետևում այլ ուժեր կան: Համենայն դեպս, նա շատ բան կորցրեց և գտածն առայժմ մեկ տարվա ապաստանն է Ռուսաստանում: Եթե Reuters գործակալությունը ճիշտ է, ապա առաջիկայում կարող ենք շատ ավելի ցնցող փաստերի առնչվել: Մինչ այժմ 200 հազարի գուցե մեկ տոկոսն էլ չի հրապարակվել, իսկ Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Իսպանիան արդեն կասկած են հայտնել ԱՄՆ-ի` իրենց նկատմամբ գործընկերային հավաստիացումների առումով: Ավելին` Գերմանիան հետաքննություն է սկսել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու հարցով, և այդ գործի շրջանակներում մտադիր է հարցաքննել Էդվարդ Սնոուդենին, իսկ Բրազիլիայի նախագահը պարզապես հետաձգեց իր պաշտոնական այցը ԱՄՆ: Նման անվստահության արտահայտությունները կարող են ավելի լրջանալ, եթե Սնոուդենի` ապագայում հրապարակվելիք փաստաթղթերը իրենց պարունակությամբ գերազանցեն արդեն իսկ հրապարակվածներին: Էդվարդ Սնոուդենը դժվար թե չկանխատեսեր, թե ինչ փոթորիկ կարող է առաջացնել իր մարտահրավերը` ուղղված իր իսկ հայրենիքին և ինչ գին կարող է վճարել ինքը դրա համար:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ